News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ընտանիքի հարցերի նախկին նախարար Նադին Մորանոն ֆրանսուհիներին կոչ է արել լողափում բիկինի հագնել:

Մորանոյի հայտարարությունը Ֆրանսիայում վրդովմունքի առիթ է բարձրացրել այն բանից հետո, երբ նա լողափին հիջաբով մահմեդական կնոջ է լուսանկարել՝ մատնանշելով, որ նրա ամուսինը, ի տարբերություն կնոջ, ծովում հանգիստ լողում է: Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը:

«Եթե դուք աշխարհիկ կարգ ունեցող երկիր եք ընտրում, ինչպիսին Ֆրանսիան է, պետք է հարգեք մեր մշակույթն ու կանանց ազատությունը: Կամ էլ կարող եք այլ տեղ գնալ»,- Facebook-ում գրել է Մորանոն:

Նա նաեւ նշել է, որ ֆրանսուհիների պարտքն է՝ լողափին բիկինի հագնել: «Ոչ մի կրոն իրավունք չունի խանգարել այն առաջընթացին, որին մեծ գնով հասել է Ֆրանսիան»,- հարցազրույցներից մեկում հայտարարել է ֆրանսիացի նախկին նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ