News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ Կանազի կայազորային կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմած զինծառայողների գործով դատական հերթական նիստին այսօր՝ օգոստոսի 20-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում գործով տուժող, ատամնաբուժական կաբինետի պետ, դիմածնոտային վիրաբույժ Արմեն Հովսեփյանը հակասական ցուցմունք տվեց, ինչից հետո ամբաստանյալ Դավիթ Մարկոսյանի փաստաբանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

«Նախաքննության ժամանակ բժիշկն ասել է, թե հարվածել է Դավիթ Մարկոսյանին, և մի քանի անգամ ապտակել, իսկ դատարանում հայտարարեց, թե չի ապտակել կամ հարվածել, այդ պատճառով ես միջնորդում եմ հրապարակել նախաքնական ցուցմունքը»,-ասաց փաստաբան Մարինե Մալխասյանը։

Դատավոր Արթուր Մկրտչյանն մասամբ բավարարեց միջնորդությունը՝ թույլ տալով հրապարակել նախաքննական ցուցմունքի միայն վիճելի հատվածը։

Նախաքննական ցուցմունքում տուժող Հովսեփյանն իսկապես գրել էր, թե ինքը մի քանի անգամ հարվածել է Դավիթին, ինչը  դատարանում տուժող բժիշկը  պատճառաբանեց շփոթմունքով. ինքը նկատի է ունեցել ոչ թե Դավիթ Մարկոսյանին, այլ Ռազմիկ Մանուկյանին:

Փաստաբան Մարինե Թովմասյանը դատարանին ներկայացրեց լուսանկարներ, որտեղ  երեւում էր, որ Դավիթի դեմքին կապտուկներ կան։ Մեղադրողն առարկեց, որ լուսանկարները կցվեն գործին, սակայն փաստաբանը պնդեց, նշելով՝ եթե նման հարվածներ եղել են, քրեական հետապնդում չիրականացնելն արդեն իսկ օրինաչափ չէ, եւ դատարանին միջնորդեց լուսանկարները կցել գործին: Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Տուժող բժիշկը ցուցմունք տալիս պատմեց, որ  դեպքի օրը հոսպիտալի հրամանատարը՝ Սահակ Օհանյանը, բժիշկներ Հովհաննիսյանը, Լևոն Բալայանը և ինքը, տեղեկանալով, հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում անկարգությունների մասին, գնացել են այնտեղ. «Ռազմիկ Մանուկյանը կիսամերկ կանգնած է եղել պալատի դռան մոտ, եւ այդպես դիմավորեց հոսպիտալի պետին, որից հետո սկսվեց հրմշտոց, ու տեսա, որ Դավիթ Մարկոսյանը գոռալով, սեռական բնույթի տարատեսակ հայհոյանքներ տալով ուզում էր հարվածել հոսպիտալի պետին: Ես մոտեցա, որպեսզի հեռացնեմ,  Դավիթն ընկավ, հարվածեցի նրան, հրեցի պալատ: Դավիթը շարունակում էր հարվածել,  պատռեց վերնազգեստս»:

Տուժող բժիշկը նշեց, որ գործով ամբաստանյալ Արշակ Թորոսյանը պառկած էր ու գոռում էր, որ բուժվողները հանդարտվեն. «Տեսա, որ Ռազմիկը փորձում էր կողապահարանով հարվածել հոսպիտալի պետին: Ռազմիկը հրահրեց մյուս հիվանդներին, ու նրանք էլ սկսեցին վարագույրները քաշքշել, անկարգություն անել: Հետո դուրս գալու ընթացքում հիվանդները հարձակվել էին բժիշկների վրա՝ Ռազմիկը հայհոյում էր բոլորին` թե՛ ազգին, թե՛ նախագահին, ու ասում էր, որ իրեն սպանում են»:

Բժիշկ Հովսեփյանը դատարանում հայտնեց, Ռազմիկն է  հրահրել փախուստը՝ ասելով. «Ով լավ տղա է, թող փախչի»:

Նա նաեւ նշեց, որ մեղադրյալների սենյակից ալկոհոլի հոտ էր գալիս, իսկ մահճակալի տակ շագանակագույն պարունակությամբ շիշ էր դրված, որի պարունակությունը չի կարող ասել՝ ինչ է:

 Բժիշկն ասաց, որ ծեծկռտուքի հետեւանքով քերծվածքներ է ստացել ոտքին ու ձեռքին, բայց հստակ չի կարող ասել՝ ով է իրեն վնասել՝ Դավիթը, թե Ռազմիկը:

Այսօր դատական նիստին մեղադրողը միջնորդեց դեպքի ընթացում ինքնախեղում կատարած Գարեգին Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց հրամանատարության հսկողության հանձնելը փոխել ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցով:

Պաշտպանը առարկեց՝ ասելով, որ ավելի ճիշտ կլինի խափանման միջոցն ընդհանրապես վերացնել` ելնելով այն հանգամանքից, որ իր պաշտպանյալն այլևս զինծառայող չէ:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց մեղադրողի միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։

Նշենք, որ ամբաստանյալները, որոնք հոգեկան խնդիրների պատճառով բուժում էին անցնում հոգեբուժական բաժանմունքում, պնդում են, որ բժիկները հարբած են եղել դեպքի պահին եւ իրենք  են հրահրել ծեծկռտուքը:

Արշակ Թորոսյանին, Ռազմիկ Մանուկյանին, Դավիթ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ստացիոնար բուժման մեջ գտնվելով զորամասի հոգեբուժական բաժանմունքում բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում, բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զորամասի /հոսպիտալի/ հրամանատար, փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն է գործադրել Սահակ Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել է նրա շապիկը, ապա հնչեցրած սպառնալիքն առավել առարկայական դարձնելու նպատակով կողապահարանները նետել են, համապատասխանաբար՝ բժիշկների ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ