News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարեւան Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության շահերի լայն շրջանակ, որի մասին վկայում են մի շարք համագործակցային նախաձեռնություններ` պաշտպանության ոլորտում ներառյալ: Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմանը

Հարցին, արդյոք մտահոգվա՞ծ են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմամբ, հատկապես` վերջերս Նախիջեւանում կայացած պաշտպանության նախարարների հանդիպման հետքերով, Տոնոյանը պատասխանել է. «Առանձնապես` ոչ:  Հարեւան Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության շահերի լայն շրջանակ, որի մասին վկայում են մի շարք համագործակցային նախաձեռնություններ` պաշտպանության ոլորտում ներառյալ: Կարծում եմ, որ հենց Վրաստանի մասնակցությունը կզսպի այս եռակողմ հարաբերությունների հակադրումը Հայաստանի ազգային անվտանգության շահերին: Ձեր կողմից հիշատակված նախարարների հանդիպման վայրը նույնպես առանձնակի մտահոգությունների տեղիք չի տալիս, քանի որ այն պարզապես հանդիսանում է հնարավոր աշխարհագրական վայրերի տարբերակներից մեկը:

Այնուամենայնիվ, այս համագործակցության հետեւանքները ամբողջովին ներառված են Հայաստանի պաշտպանության պլանավորման ռազմավարական նկատառումներում` դրանց կանխատեսվող վնասատու ազդեցությունների հաշվառմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ