News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Սլովակիան Եվրամիության հետեւից «սպանդանոց գնացող ոչխարի պես» չի գնա, հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

«Ես այն վարչապետներից եմ, որոնք  պատժամիջոցների առաջին փուլի ժամանակվանից  հստակ  առարկություններ ունեին: Ես էլ չեմ ասում պատժամիջոցների երկրորդ ալիքի մասին», – ասել է նա: Ըստ Ֆիցոյի՝ նման դիրքորոշման պատճառով, օրինակ,  պատժամիջոցներ չեն կիրառվել ռուսական Սբերբանկի եվրոպական  «դուստրերի» նկատմամբ՝ Սլովակիայի եւ Ավստրիայի համատեղ ջանքերի շնորհիվ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սլովակիայում այդ բանկը գործում է, եւ եթե այն ծնկի գար, ապա, հնարավոր է, դա կանդրադառնար հարյուր հազարավոր հաճախորդների վրա: Մենք ձգտում ենք տրամաբանական գործել», – նշել է նա:

«Աշխատեց բումերանգի ազդեցությունը, եւ ըստ իս,  բումերանգը հարվածեց մեր գլխին սպասածից ավելի ուժեղ», – ասել է նա:

«Սլովակիայի կառավարությունը հստակ մերժել է Ղրիմում ծագած իրավիճակը, այնպես որ մեզ ոչ ոք չի մեղադրի: Մենք բավականին  համերաշխ ենք  նաեւ  Ուկրաինայի հետ: Արդեն հիմա գրեթե հարթվում է Ուկրաինայում գազի խնդիրը, եւ մենք   կարող են նրան  տարեկան 10 միլիարդ խմ գազ մատակարարել», – ընդգծել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ