News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արարատի նախկին մարզպետ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Էդիկ Բարսեղյանին՝ «Լոնդիկին» պատկանող «Ռենեսանս» ռեստորանային համալիրում հրդեհ չի բռնկվել, այլ շենքից 20-25 մետր հեռավորության վրա մարդիկ մանրահատակի ձյութն են վառել: Այս մասին NEWS.am-ին ասաց Էդիկ Բարսեղյանը:

«Հավատացնում եմ, որ մեր ռեստորանին ոչինչ չի եղել, այս պահին էլ դռները բաց են, հարսանիք է այստեղ: Պարզապես մի քիչ հեռու մանրահատակի ձյութն են վառել, հրդեհ նույնիսկ չի եղել, ընդամենը ձյութի ծուխ»,- ասաց նա:

Ըստ ԱԻՆ-ի՝ հրդեհը բռնկվել է ռեստորանին տանիքին այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 16.20-ին: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ երկու մարտական հաշվարկ:

Տպել
Ամենաշատ