News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները 111-ամյա ճապոնացուն «մոլորակի ամենատարեց տղամարդու» կարգավիճակի վկայագիր են հանձնել:

Այս կարգավիճակը նա ստացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում վախճանվել է նրա հասակակից, ծագումով լեհ Ալեքսանդր Իմիչը: Վերջինը ճապոնացուց մի քանի ամիս էր մեծ:

Տոկիոյի հիվանդանոցում, որտեղ ճապոնացին բժշկական օգնություն է ստանում, Մոմոին այցելել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները եւ նրան ձեռքբերումը հաստատող վկայագիր հանձնել:

Ըստ «Runews24»-ի, Սակարի Մոմոիի բժիշկները պատմում են, որ նա սիրում է կարդալ ու ձուկ ուտել: Մոլորակի ամենատարեց մարդը համարվում է Սակարիի հայրենակիցը՝ ճապոնուհի Միսաո Օակավան, ով արդեն 116 տարեկան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ