News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հետաքրքիր փորձը, որի արդյունքները հրապարակվել են «Cell Reports» ամսագրում, անցկացրել են Մաքս Պլանկի համայնքի իմունագիտության եւ էպիգենետիկայի ինստիտուտի գիտնականները: Նրանք մկան գեների մեջ հնագույն գեն են ակտիվացրել, որը չի գործում ժամանակակից կաթնասունների մոտ, այլ գործել է նրանց նախնի ձկների մոտ շուրջ 500 մլն տարի առաջ:

«FOXN1» գենը, որը գործում է կաթնասունների մոտ, պատասխանատու է T-բջիջների զարգացման համար: Գիտնականներն ակտիվացրել են «FOXN4» գենը մկան տիմուսի էպիթելային բջիջներում: Այս գենն առկա է ողնաշարավորների մոտ, սակայն ակտիվ է միայն ձկների մոտ:

Երբ գիտնականներն «արթնացրել են» մկան «FOXN4» գենը, տիմուսը ձկան տիմուսի հատկություններ է ձեռք բերել: Սա ապացուցում է, որ էվոլյուցիայի ընթացքում տիմուսի փոփոխությունները տեղի են ունեցել փոփոխվող գենի ազդեցությամբ. այն սկսել է կրկնապատկվել, հետ փոխվել ու «FOXN1» գենի է վերածվել:

Հնագույն գենի ազդեցությամբ փոխվել է ձկների իմունային համակարգը: Սկսել են ի հայտ գալ ոչ միայն T-բջիջներ, այլեւ B-բջիջներ, որոնք հակամարմիններ են արտադրում: Կաթնասունների մոտ դա տեղի է ունենում ոսկրածուծում:

Ըստ «Gazeta.ru»-ի, այդպես գիտնականները մոդելավորել են ողնաշարավորների իմունային համակարգի էվոլյուցիան, որը տեղի է ունեցել 500 մլն տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ