News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երկրի խորհրդանի մոտ օգոստոսի 20-ին բողոքի հերթական ցույցն է ընթանում հանգստավայրային Անակլիա քաղաքում «Կազանտիպի» անցկացման դեմ:

Վրաց Ուղղափառ Եկեղեցին պնդում է, որ փառատոնը ծաղրում է երկիրն ու եկեղեցուն: Հատուկ զայրույթ է առաջացնում այն, որ փառատոնն անցկացվելու է օգոստոսի 20-30-ը՝ Մարիամոբա տոնից առաջ պահքի ընթացքում (Աստվածամոր Վերափոխման տոն):

«Ամոթ նրան, ով մտածում է, թե 12 հազար մարմնավաճառները երկիրը ոտքի կկանգնեցնեն»,- հայտարարել է Հայր Դավիթ Քվլիզիձեն: Քահանայի խոսքով՝ մենք ականատես ենք դարձել եկեղեցու հանդեպ ծաղրի մի խաբեբայի կողմից, ով ղեկավարում է «Կազանտիպը»:

«Մարդն ասում է, թե ինքը հրաշագործ է, այսինքն՝ սատանայի ծառան է: Նա վիրավորում է մեր ավանդույթներն ու ծաղրով խոսում եպիսկոպոսների մասին: Նման հանդգնություն չեն դրսեւորել նույնիսկ Շահ-Աբասն ու մոնղոլները: Սա երկրի ամոթն է: Երկիրը, որը մտածում է, թե 12.000 մարմնավաճառները կբարձրացնեն տնտեսության մակարդակը, արհամարանքի է արժանի: Եվ սա կայացած պետությո՞ւն է: Կարծում եմ՝ իշխանությունները պետք է արգելեն այդ մարդուն գտնվել երկրում»,- Հայր Դավիթի խոսքերն է մեջբերում «Գրուզիա Online»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ