Հունիսի 10-ին, ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը «Տաշիր» առեւտրի կենտրոնի առաջին հարկում գտնվող սրճարանից գողացել է մի քաղաքացու 125 հազար դրամ արժողությամբ բջջայինն ու հեռացել:
Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Տեսախցիկը ֆիքսել է գողություն կատարողին, այժմ որոնում են նրան:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում.