News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների՝ Ռուսաստանը Եվրամիությունից, ԱՄՆ-ից եւ որոշ այլ երկրներից բանջարեղենի, մրգերի, մսի, ձկան, կաթնամթերքի ներմուծման էմբարգո սահմանեց: Բացի այդ, մեր հյուսիսային հարեւանի կախվածությունը ներկրումից բավական մեծ է եւ, անկախ փորձագետների կարծիքով, աճելու միտումներ ունի:

Ռուսական արտահանման ավելի քան երկու երրորդը հումքային նավթ, նավթամթերք ու բնական գազ է: Ներկրվում են «պատրաստի» մթերքներ, այդ թվում՝ սննդամթերք, որի շուրջ արդեն խնդիր է ծագել:

Մեր կառավարությունն օպերատիվ կերպով արձագանքեց արտահանման ավելացման նոր հնարավորություններին: Վերջերս վարչապետը փորձագետներին վստահեցրեց, որ պետությունը պատրաստ է համագործակցել համապատասխան ծրագրերի իրականացմանը: Բնականաբար՝ հնարավորության սահմաններում: Փորձագետներն էլ մի շարք հարցեր բարձրացրեցին, որոնք վկայում էին ոլորտում առկա չլուծված խնդիրների մասին: Իհարկե, նայած՝ ում համար:

Օրինակ՝ հայրենական օլիգարխը, գործարարը, համատեղությամբ՝ նաեւ խորհրդարանի պատգամավորը, կարողացավ կազմակերպել Հայաստանի համար ոչ բնութագրական ոգելից խմիչքի՝ վիսկիի արտահանումն Իրաք: Սակայն պարզ է, որ նման առաջընթացը Հայաստանում ոչ բոլորի ուժերի սահմաններում է:

Կրճատ ներկայացնենք մեր վերջին ձեռքբերումները դեպի Ռուսաստան արտահանման ոլորտում: Առաջին կիսամյակում այդ երկիր հայկական արտահանումը կազմել է 134 մլն դոլար, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 6.7 տոկոսով: Ներկրվում է նվազագույնը 250 ապրանք: Նշենք, որ մեծ մասամբ ապրանքների քանակը խորհրդանշական էր:

Ռուսաստան արտահանման ապրանքային կառույցը տարբերականացման ենթակա չէ: Առաջին կիսամյակում ապրանքային 4 խումբ ապահովեց Ռուսաստան մեր արտահանման շուրջ 68 տոկոսը (թարմ եւ սառեցված ձուկ, խեցգետին, կոնյակ, ռուսական ադամանդներ, որոնք վերամշակվել են Հայաստանում): Ընդ որում, կոնյակին բաժին էր հասնում 41 տոկոսը:

Մի շարք ապրանքների արտադրությունն իներցիոն բնույթ է կրում: Մասնավորապես, դա վերաբերում է անասնաբուծությանն ու բուսաբուծությանը: Հարկ է նշել, որ մեր ֆերմերները հիմնականում գյուղատնտեսական ապրանքներով չեն բավարարում ազգային շուկայի պահանջարկը: Եվ այս պայմաններում արտահանման աճը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մեր երկրի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ