News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտ օգոստոսի 14-ին վթարի ենթարկված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանի վիճակը դեռ ծանր է, նրան արհեստական շնչառություն է միացված: Այս մասին NEWS.am-ին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտօրեն Գագիկ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Զաքար Կիրակոսյանը պարանոցի 7-րդ ողի կոտրվածք ունի, գիտակցության է եկել, սակայն դեռ չի խոսում:

NEWS.am-ին դեկանի հարազատները պատմեցին, որ դեպքի օրը նա վերադառնում էր մոր տնից, իսկ թե ինչպես է վթարը տեղի ունեցել, տեղյակ չեն:

«Մտածում ենք՝ կամ վատ է զգացել, ինքնատիրապետումը կորցրել է, կամ էլ առջեւից մեքենա է եկել, փորձել է խուսանավել ու էդպես շրջվել է: Դեպքի մասին անձամբ Զաքարը ոչինչ չի պատմել դեռ, բժիշկները թույլ չեն տալիս խոսել: Ականատեսները պատմում են, որ վթարից հետո մարդկանց հետ զրուցել է, օգնություն է խնդրել, հիվանդանոցում աշխատող հորեղբոր տղայի համարն է տվել, հետո ճանապարհին արդեն կտրուկ վատացել է»,- պատմեց բարեկամներից մեկը:

Նրա պնդմամբ՝ դեկանը երբեք արագությունը չի գերազանցել եւ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա չի վարել:

Նշենք, որ ժողինստիտուտի դեկանն ամուսնացած է, ունի 2 երեխա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ