News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան ցանկանում է հայկական իշխան ձուկը դուրս մղել ռուսական շուկայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը: Նրա խոսքով՝ թուրք արտադրողները մեծ հնարավորություն ունեն իջեցնել գինը, ինչն էլ անում են:

«Բնականաբար, Թուրքիան ուրախ կլինի ազատվել հակառակորդներից, հատկապես՝ հայերից: Նա երբեք չի մոռանում այդ մասին: Մեր հակափաստարկը պարզ է. անվիճարկելի որակ»,- ասաց Աթոյանը: Այնուամենայնիվ, ըստ նրա, հայ ձկնաբույծները դեռեւս խնդիրներ չեն ունեցել Ռուսաստան արտահանման հետ կապված: Իսկ նորվեգական ձկան էմբարգոն կավելացնի երրորդ երկրներից արտադրանքի պահանջարկը:

Նշենք, որ օգոստոսի 19-ին Ռուսաստանի «Ռոսռիբոլովստվո» դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը հայտարարեց, որ նորվեգական ձուկը ռուսական շուկայում կարող է փոխարինվել Ֆարերյան կղզիների, ինչպես նաեւ Թուրքիայից եւ Թունիսից ներկրվող արտադրանքով:

Ռուսական ձկնաբուծական միավորման տվյալներով, 2013 թվականին Ռուսաստանը 130 հազար տոննա նորվեգական սաղմոն է ներկրել: Համեմատության համար նշենք, որ 2013-ին Հայաստանից, ընդհանւր առմամբ, արտահանվել է 2200 տոննա ձուկ եւ 4300 տոննա խեցգետին: Ձկան 100 տոկոսն ու խեցգետնի 90 տոկոսն արտահանվել է Ռուսաստան:

Ռուսաստանում Եվրամիությունից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Կանադայից եւ Ավստրալիայից սննդամթերքի ներկրման պատժամիջոցներն ուժի մեջ են մտել օգոստոսի 7-ից՝ մեկ տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ