Թուրքիայի Վան նահանգի Սարայի շրջանում PKK-ի զինյալների բացած կրակի հետեւանքով սպանվել է թուրք զինվորական։
Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիա-Իրան սահմանին մաքսանենգության դեմ պայքար իրանականցող սահմանային զորամասի ջոկատները գիշերային հերթապահության ժամանակ անանկնալ հարձակման են ենթարկվել PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալների կողմից։
Նշվում է, որ PKK-ի զինյալները ծուղակ էին պատրաստել եւ հարմար առիթի ժամանակ կրակ բացել զինվորականների ուղղությամբ, որի հետեւանքով սպանվել է մեկ եւ իրավորվել եւս մեկ զինվորական։
Քուրդ զինյալները հարձակումից հետո արագ հեռացել են բախման վայրից։