News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թայվանում իտալական ռեստորանի սեփականատերը ներողություն է խնդրել, որ այցելուներին «Կեցցեն նացիստները» անունով սպագետտի են հյուրասիրել (Long Live the Nazis):

Նրա խոսքով՝ նրանք այդպես են անվանել, որպեսզի այցելուները հեշտությամբ հասկանան, որ գլխավոր բաղադրատարրը գերմանական երշիկներն են:

Ըստ «Wall Street Journal»-ի, ռեստորանի ճաշացանկում կարելի է նաեւ նույն անվամբ պիցցա գտնել: «Երբ մենք անվանում էինք հորինում պաստայի համար, չէինք ենթադրում, որ նացիստ բառը կարող է նման հակասությունների պատճառ դառնալ»,- նշել է ռեստորանի մենեջերը:

Հաստատության հասցեին քննադատություն է տեղացել այն բանից հետո, երբ տեղական հեռուստատեսությունն այդ մասին ռեպորտաժ է նկարահանել: Ռեստորանի տերերն այնքան բողոքներ են ստացել, որ որոշել են փոխել ուտեստների անվանումները: Այդ առիթով բողոք են հայտնել Իսրայելի եւ Գերմանիայի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ