News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն ակցիայի շրջանակում սառը ջուր է լցրել իր վրա: Այս մասին նա գրել է «Facebook»-ի իր էջում:

Նախկին նախագահի գլխին սառը ջուր լցրել է նրա կինը՝ Լաուրա Բուշը: Դրանից հետո Բուշն էստաֆետը հանձնել է ԱՄՆ մեկ այլ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին:

Ակցիային արդեն բազմաթիվ հայտնի մարդիկ են մասնակցել. ֆուտբոլիստներ Նեյմարն ու Քրիշտիանու Ռոնալդուն, դերասաններ Ջիմ Փարսոնսը եւ Ռոբերտ Դաունի Կրտսերը, «Facebook»-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան դերասան Վին Դիզելը հայտնի մարդկանց համաշխարհային ֆլեշմոբի շրջանակում, ի պաշտպանություն կողային ամիոտրոֆիկ հիշողության կորստի դեմ պայքարի, սառը ջուր էր լցրել իր վրա ու կոչ արել նույնն անել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային, դերասանուհի Անջելինա Ջոլիին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ