News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 18-00-ի մոտ, հորդառատ անձրեւի հետեւանքով փակվել է Վանաձոր-Ալավերդի Մ6 միջպետական ավտոճանապարհի երկու հատված՝ 15-րդ եւ 17-րդ կմ հատվածում։

Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 15-րդ կմ-ում քանդվել է ճանապարհի կեսը, եթթեւեկությունը դարձել է միակողմանի, եւ եթե ճանապարհը շարունակի քանդվել, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ ճանապարհի աջ կողմով անցնում է Նովոսելցովո-Վանաձոր 1000մմ տրամագծով ջրատարը, որն ապահովում է Վանաձոր քաղաքի խմելու ջրի 60 տոկոսը։ Նշենք, որ այս հատվածում երկու ամիս առաջ էլ էր փլուզում տեղի ունեցել, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը վերանորոգման աշխատանքներ էր իրականացրել այդ հատվածում։

Ճանապարհի 17-ում կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը, որը վարորդները մաքրել են իրենց ուժերով, այժմ միակողմանի երթեւեկելի է միայն մարդատարների համար, իսկ բեռնատարներն այժմ կանգնած են խցանման մեջ։ Մեր թղթակիցը հաղորդում է, որ այս հատվածում նաեւ նաեւ նոր քարաթափման վտանգ կա։

Սողանքի հետեւանքով նաեւ կտրվել է  Վրաստան-Հայաստան ինտերնետային մալուխը, որն այս պահին վերականգնվում է։

Այս պահին դեպքի վայրում են միայն ՃՈ աշխատակիցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ