News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խոշոր գործարարներին ստվերից հանելու համար Հայաստանի կառավարությունն իր առջեւ երբեք ժամկետներ չի դրել, իսկ նրանք, ովքեր տուգանվել են ստվերում գործելու պատճառով, չպետք է իշխանություններից նեղանան: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մեզ ոչ ոք ժամանակ չի տվել: Ես ասել եմ, որ հուլիսի 1-ից բոլորս պետք է աշխատենք միասին, հավասար պայմաններում եւ, ինչպես գիտեք, հոկտեմբերի 1-ից մեր շրջանառության հարկը 3.9%-ից դառնալու է 1%, եւ փաստաթղթավորումը դառնալու է պարտադիր բոլորի համար: Իսկ այս ընթացքում Ֆինանսների նախարարությունը հանրությանն ու կառավարությանը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նորից եմ ասում, որ մենք մեկ անգամից չենք կարող ստվերը վերացնել, բայց ժամանակի ընթացքում կհասնենք դրան»,- ասաց վարչապետը:

Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե տուգանված ընկերությունների թվում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին եւ Արման Սահակյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն ու «Կրպակ» խանութների ցանցը՝ վարչապետը խնդրեց անուններ չտալ. «Բոլորն օրենքի առջեւ հավասար են, չգիտեմ էլ՝ ում են պատկանում այդ ընկերությունները, բայց եթե պետք լինի՝ կիմանամ: Մի բան հստակ է. ոչ ոք իրավունք չունի մեզանից նեղանալ, բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններով»:

Նշենք, որ վարչապետ նշանակվելու առաջին օրերից Հովիկ Աբրահամյանը խոսում էր խոշոր գործարարներին ստվերից հանելու մասին եւ պնդում, որ նրանց բոլորին մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ է տվել՝ կամավոր հարկային դաշտ գալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ