News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Այս տարի սեպտեմբերի 1-ի գնումների համար երեւանցիները միջինը 50 հազար դրամ գումար են ծախսել՝ գրենական պիտույքները չհաշված: NEWS.am-ի հարցումները ցույց տվեցին, որ քաղաքացիների հիմնական մասն  արդեն արդեն կատարել է գնումները: Հարցմանը մասնակցածները գրեթե բոլորը նշեցին, որ նոր ուսումնական տարվա համար նոր հագուստ, կոշիկ, պայուսակ են գնել, իսկ գրենական պիտույքներ՝ դեռեւս ոչ:

Թեեւ հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոմանք նշեցին, որ նախորդ տարիների համեմատ հագուստի, գրենական պիտույքների գինը նույնն է մնացել, նրանցից շատերի խոսքով՝ գնային աճ նկատվում է:

«Նախորդ տարիներին 50 հազարով 3-ին կճանապարհեի, հիմա մեկին չեմ կարում ճանապարհեմ»,-ասաց քաղացիներից մեկը:

Տպել
Ամենաշատ