News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Աշխարհի ամենաթանկ բնակարանը գտնվում է Մոնակոյում կառուցված նոր ապակեպատ երկնաքերում: Դեպի Միջերկրական ծով բացվող տեսարանով հինգ հարկանի շքեղ տունը վաճառքի է հանվելու հաջորդ տարի, 240 մլն ֆունտ սթեռլինգով: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Երկնաքերը, որի կառուցումն ավարտվելու է 2015 թվականին, Միջերկրական ծովի լողափերի՝ բարձրությամբ երկրորդ շինությունն է դառնալու: Բացի 70 շքեղ բնակարաններից, շենքում բժշկական կենտրոն է լինելու, մի քանի լողավազան, մթերքի սեփական մատակարարները: Բնակիչներին նաեւ անձնական վարորդ է տրամադրվելու:

Ներկայում 70 բնակարանից միայն 18-ն են գտել իրենց սեփականատերերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ