News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ֆինանսական եւ կազմակերպչական օգնություն տրամադրել այն գործարարներին, ովքեր ցանկանում են իրենց ապրանքն արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է արվում հայ գործարարների արտադրանքը Ռուսաստան արտահանելու համար:

«Բոլոր գործարարներին երկու օր առաջ հրավիրել էինք եւ խոսել այն մասին, թե ինչ անենք, որ կարողանանք մեր ապրանքն արտահանել: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բոլոր հարցերում օգնել, մնացածն արդեն ընթացքում կերեւա»,- հավելեց վարչապետը:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու դեպքում Հայաստան ներկրվող շուրջ 800 անուն-ապրանքների համար նոր մաքսատուրք կսահմանվի, իսկ Հայաստանից արտահանվող ապրանքների պայմանների վերաբերյալ դեռեւս ոչ մի խոսակցություն չկա: Այնուամենայնիվ, տնտեսագետները համոզված են, որ հայկական արտադրանքը մրցունակ չի լինի ԵՏՄ անդամ պետություններում, որտեղ իրենց սեփական արտադրանքն ավելի էժան կլինի հայկականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ