News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի դեմ ծավալվող «մեկուսացման օպերացիայի» շրջանակներում վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիրախում հայտնվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով սերտ կապեր ունի եւ մտերմություն է անում Թոխմախի Մհերի եւ նրա խնամի Էդուարդ Մադաթյանի՝ ավագանու անդամ տղաների հետ:

Հովիկ Աբրահամյանը քաղաքապետին զգուշացրել է, որ հերիք է արտոնություններ տաս այդ ջահել-ջուհուլներին։ «Հասկացանք, որ ընտրություններին շատ բան են արել, բայց ամեն ինչ սահման ունի»,- ասել է վարչապետը:

Իսկ արտոնություններն այն մասին են, որ Տարոն Մարգարյանի թեթեւ ձեռքով Մհեր Սեդրակյանը եւ նրա շրջապատն իրենցով են անում մայրաքաղաքի որոշ հատվածներ, պետպատվերներ են ստանում, հարցեր լուծում»:

Տպել
Ամենաշատ