News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ քառյակի ծրագրերում ոչինչ չի փոխվել, եւ կարող են անհրաժեշտության դեպքում եւ չորս առաջնորդները հանդիպել, եւ կլինի նաեւ համատեղ հանրահավաք։

ԲՀԿ ներկայացուցիչը հայտարարել էր նաեւ, որ ՀԱԿ-ԲՀԿ տարակարծությունների մասին ոչինչ չի լսել:
Հիշեցնենք, որ խոսքը ոչ իշխանական քառյակի մասին է, որի անդամներից երեքի ներկայացուցիչները՝ ՀԱԿԿ-ից բացի, Հովիկ Աբրահամյանի հետ մեկնել էին սահմաններ PR-ի, ինչպես հենց ՀԱԿԿ-ն էր բնորոշել այդ այցը՝ հայտարարելով դրանից հրաժարվելու մասին:

Սակայն ոչ մի կասկած ունենալ պետք չէ, որ աշնանը ոչ իշխանական քառյակը վերստին ակտիվանալու է եւ վերստին սկսելու է հուժկու իմիտացիաները: Խնդիրն այն է, որ քառյակի ոչ մի ուժ, ըստ էության, չունի առանձին որեւէ անելիք, եւ նրանք իրար խիստ անհրաժեշտ են իմիտացիայի համար: Որեւէ մեկը եթե չորսից պոկվի, ապա պետք է անի չորսի իմիտացիաներից տարբերվող որեւէ բան, պետք է որեւէ այլ արդյունք ցույց տա:

Մինչդեռ չորս ուժերը որեւէ արդյունք ցույց տալ անկարող են` եւ՛ միասին, եւ՛ առանձին-առանձին: Անկարող են, որովհետեւ, ինչպես նրանց գործունեությունը մինչեւ հիմա է ցույց տվել, այդ ֆորմատն, ըստ էության, տեղավորվել է եւ տեղավորվելու է իշխանական համակարգի տրամաբանության մեջ: Այդ ֆորմատը ընդամենը ներիշխանական համակարգային հարաբերությունների պարզաբանման արգասիք է, եւ չորսի գործունեությունը, ըստ էության, կարգավորվում է ըստ այդ ներիշխանական հարաբերությունների»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ