News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. ««Հանուն հայրենիքի»  ինքնազոհաբերությունների մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ, եթե դրա փոխարեն կարելի է ներկայացնել մի քանի ամիսների ընթացքում կատարված այս կամ այն դրական քայլը՝ «հանուն հայրենիքի»։

Մեր պաշտոնյաները նախ պետք է մտածեն օլիգարխիայի վերացման մասին, ինչը նույնպես կամրացներ մեր երկիրը, իսկ ազատական տնտեսության պայմաններում աշխատող ձեռներեցնրը ամուր երկիր կառուցողներից են։ Հետեւաբար՝ հակառակորդին կարելի է վախեցնել նաեւ երկրի նեսում կատարված աշխատանքով։ «Կախարդական փայտիկների» զորությանը ոչ ոք մեր օրերում չի հավատում, բայց իշխանավորների՝ դրական փոփոխություններ անելու կարողությանը, կամք ունենալուն սպասում են բոլորը։

Այնպես է ստացվում, որ իշխանությունները որպես կանոն ավելի շատ ժամանակ են կորցնում պատմելու վրա, թե որքան ժամանակ է պետք ինչ-ինչ հարցերում դրական փոփոխություններ իրականացնելու համար եւ կոչ են անում չշտապել։

Իսկ ի՞նչն է խանգարում, որ շտապեն իշխանությունները։ Թե՞ կարճ ժամկետներում լուծվող խնդիրներ չկան մեր երկրում։ «Ստվերի», «մենաշնորհների», «փայ մտնողների» դեմ պայքարի իրականացումը ցանկության դեպքու այնքան էլ երկար ժամանակ ենթադրող խնդիր չէ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ