News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռազմավիրական ճանապարհը Վրաստանի տարածքում սողանքի պատճառով փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսային Օսիայի կայքը։

Ռուսական սահմանային «Վերին Լարս» անցակետի շրջանում մի քանի տասնյակ բեռնատարներ են կուտակվել։ Թերեք գետի հունի փակման հավանականության հետ կապված՝ մասնագետները հետեւում են Հյուսիսային Օսիայի տարածքում գետի ջրի մակարդակին։

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական օպերատիվ խմբեր։ ՌԴ ԱԻՆ ԳՎ-ն երթեւեկության մասնակիցներին խորհուրդ է տվել զերծ մնալ «Վերին Լարս» անցակետով սահմանը հատելու մտադրությունից՝մինչեւ  իրավիճակի կարգավորումը։

Նախօրեի ուշ երեկոյան Դարյալի կիրճում տեղի ունեցած սողանքը փակել է Ռազմավիրական ճանապարհի այն հատվածը, որը Վրաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Նախնական տվյալով՝ հորդառատ անձրեւի եւ սողանքի հետեւանքով Դեւդորակ կիրճում պոկվել է լեռնային զանգված, բայց վատ տեսանելիության պատճառով դրա ծավալը եւ կազմը որոշելն առայժմ անհնար է։

Միաժամանակ նշվել էր, որ Թեթեքի հունի փակման վտանգ չկա, քանի որ մայիսին նույն տեղում տեղի ունեցած սողանքի հետեւանքով գետի հունի ուղղությունն արհեստականորեն փոխվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ