News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գվատեմալայի Ուեուոթենանգո դեպարտամենտում, որը հարում է Մեքսիկայի սահմանին, ընկել է զինվորականների տեղափոխող ռազմական ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գվատեմալայի ՊՆ-ին։

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել լեռներում, այդ պատճառով վթարի վայր հասնելը դժվար է։ Նախնական տվյալով՝ ավիավթարի զոհ է դարձել գվատեմալացի առնվազն հինգ զինծառայող, այդ թվում՝ Գվատեմալայի ԶՈՒ շտաբի պետ Ռուդի Օրտիսը։

Ըստ փրկարարների՝ օդանավում կար ութ մարդ։

Ավիավթարի պատճառները ճշտվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ