News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ  հանրակրթական դպրոցների ուսուցիչների եւ տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական եւ մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով,  հանրապետության մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում կանցկացվեն ուսուցիչների եւ տնօրենների խորհրդակցություններ:

Հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու եւ առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  մարզեր կգործուղվեն  կրթության եւ գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը, Կ. Հարությունյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:                                                                   

Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 27-ին ներկա կլինի ՀՀ կրթության եւ գիտության  նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը, օգոստոսի 28 -ին կայցելի  Շիրակի, 29-ին՝ Լոռու, իսկ 30-ին Տավուշի մարզեր՝ մասնակցելու մարզային խորհրդակցություններին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով   մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքների կազմակերպումը հանձնարարվել է  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի մասնագետներին:

Տպել
Ամենաշատ