Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինա այլեւս գաղտնիք չէ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Սթրուբ Թելբոտը, ով ներկայումս գլխավորում է Ամերիկայի առաջավոր «ուղեղային կենտրոններից» մեկը՝ Բրուքինգսի ինստիտուտը:
«Մենք պետք է դադարենք մտածել՝ ինչպիսի՞ն կլինի մեր քայլը, եթե Ռուսաստանը փաստացիորեն ներխուժի Ուկրաինա: Նրանք դա արել են մաս-մաս՝ «կանաչ մարդուկների» միջոցով: Որոշ ժամանակ այն կարելի էր նկարագրել՝ որպես գաղտնի ներխուժում, սակայն հիմա դա բոլորովին գաղտնիք չէ», - ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:
Այն, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը ավարտվել է Ռուսաստանի պարտությամբ, նա չի կասկածում: «Պուտինը կպարտվի: Ընդհանուր առմամբ, ռուսները պարտվում են»: