News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Զբաղվեք նրանով, ինչ սիրում եք, սակայն ոչ միայն հաճույքի համար, այլ, հնարավոր է նաեւ՝ երկարակեցության համար: Այսպես է խոսում Գերման Հոլդմենը, ով այս շաբաթ տոնել է իր 101 ամյակը ոչ թե ծերանոցում, այլ Նյու-Ջերսիի արեւելյան Հանովերի քաղաքում գտնվող լամպ արտադրող ընկերության գործընկերների շրջապատում, որտեղ նա աշխատում է արդեն 73 տարի:

Չհաշված Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բանակային ծառայությունը՝ նա ընկերությունում աշխատել է 1941թ.-ից ի վեր, հաղորդում է CBS New York-ը:

Ներկայումս նա աշխատում է շաբաթական 4 ժամ՝ վերանորոգելով լամպերը:

Գոլդմենը շարունակում է աշխատել նույնիսկ կնոջը կորցնելուց հետո:

«Նա շատ նվիրված էր իր կնոջը, ով հրաշալի կին էր եւ նույնպես աշխատում էր այս ընկերությունում: Նա մահացավ, սակայն Գոլդմենը վերադարձավ իր մասնագիտությանը», - ասում է  համասեփականատեր Մաքս Լեբերսֆելդը:

Գոլդմենն ասում է, որ չնայած իր եռանիշ տարիքին, դեռ աշխատում է եւ հավաստիացնում, որ աշխատանքը «Առավոտյան արթնանալու եւ քայլելու առիթ է տալիս: Ամբողջ օրը հեռուստացույցի առջեւ նստելը ձեզ ոչ մի օգուտ չի տա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ