News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրաքցի փախստական կինը հնգյակ է ունեցել ոտքով Սիրիա հասնելուց մի քանի շաբաթ անց:

Ծագումով եզդի 27-ամյա Թամամը կեսարյան հատման միջոցով  հնգյակ է ունեցել սիրիական Էլ Քամըշլը քաղաքի հիվանդանոցում: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Թեեւ կինը հղիության յոթերորդ ամսում է ծննդաբերել, ըստ բժիշկների՝ այս պահին մայրն ու զավակները իրենց լավ են զգում:

Թամամը Սիրիայի քաղաքացի է, Մոսուլ էր տեղափոխվել մեկ տարի  առաջ՝ իրաքցու հետ ամուսնանալուց հետո: Նրանք փախել էին այն բանից հետո, երբ զինված գրոհայինները գրավել էին քաղաքը: Ըստ կնոջ՝ նրանք եզդի այլ յոթ ընտանիքների հետ ոտքով գնացել են երկու օր՝ նախքան սիրիական սահմանին հասնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ