News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին Ուելսում կայանալիք գագաթնաժողովին ՆԱՏՕ-ն Վրաստանի պաշտպանական հնարավորությունների ամրապնդման նպատակներով նախատեսում է «ծանրակշիռ փաթեթ» ընդունել, օգոստոսի 20-ին հեռախոսազրույցի ընթացքում իր վրացի գործընկերոջը՝ Գեորգի Մարգելաշվիլիին հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

Լիտվայի նախագահի աշխատակազմը հաղորդում է, որ ՆԱՏՕ-ն նաեւ «մտադիր է հաստատել դաշինքում Վրաստանի ապագայի վերաբերյալ իր դիրքորոշումը»:

Երկու երկրների նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստությունները:

«Շատ կարեւոր է, որպեսզի Վրաստանը շարունակի իր ժողովրդի համար կարեւոր բարեփոխումների իրականացումը, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, - նշել է նախագահը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ-երը որոշում էին կայացրել, որ անդամակցության գործողությունների պլանը Վրաստանին տրամադրելու հարցը գագաթնաժողովի օրակարգում չի հայտնվի, դրա փոխարեն նրանք պայմանավորվել են Վրաստանին «ծանրակշիռ փաթեթ» ներկայացնել, որը օգնի երկրին դաշինքի հետ հետագա մերձեցման ճանապահին», հաղորդում է Civil Georgia-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ