News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վրացական կառավարության պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ, այսօր՝ օգոստոսի 21-ին, երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Վրաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի նախարար Մայա Ձանջիկիձեն, էկոնոմիկայի եւ տնտեսական զարգացման նախարար Գեորգի Կարիկաշվիլին, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Վրաստանի վարչապետին ուղեկցում են նաեւ պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի կառավարության աշխատակազմի փոխղեկավար Նինո Կոբախիձեն, Անվտանգության խորհրդի եւ ճգնաժամային կառավարման նախագահ Մինդիա Ջանելիձեն:

Վրացական պատվիրակության այցը մեկնարկել է Զվարթնոցի միջազգային օդանավակայանում՝ պաշտոնական արարողությամբ: Սպասվում է, որ այցի շրջանակներում Իրակլի Գարիբաշվիլին կհանդիպի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որից հետո ընդլայնած կազմով կհանդիպեն Վրաստանի եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները: Հանդիպումից հետո Գարիբաշվիլին եւ Աբրահամյանը մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Օգոստոսի 21-ի երեկոյան երկու երկրների վարչապետները կրկին կհանդիպեն պաշտոնական ընթրիքի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ