News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպումը հաշմանդամ օդաչուներին առանձնապես լավատեսություն չի ներշնչել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց օդաչու- հրամանատար Սեյրան Սարգսյանը, որն իր նախկին գործընկերների հետ միասին կրկին Կառավարության առջեւ էին հավաքվել՝ պահանջելու վճարել վերջին 9 տարվա իրենց փոխհատուցման գումարները։

«Երեկ երեւի վարչապետի հանձնարարությամբ հանդիպել ենք Դավիթ Հարությունյանի հետ, եւ նա խոստացել է, որ զբաղվելու է մեզանով: Օրենքներում փոփոխություններ կլինեն, էս կլինի, էն կլինի, տեսնենք՝ ուժը կպատի՞, որ վերականգնեն մեր վճարումները »,- ասաց օդաչու- հրամանատարը:

Նախկին օդաչուի կարծիքով, միայն Դավիթ Հարությունյանը ոչ մի բան չի կարող անել, քանի որ Հայաստանում, ըստ նրա, առհասարակ ոչ մի օրենք չի գործում:

«Մեզ լավ ընդունեց, տեսնենք՝ ինչ կլինի, խոստանալը ուրիշ բան է, ի կատար ածելը լրիվ այլ: Բայց մի հատ Դավիթ Հարությունյանն ի՞նչ անի այս երկրում: Ռեսպուբլիկայում օրենքները չեն աշխատում: Մենք մեր պրեզիդենտին շատ ենք սիրում, շատ ենք հարգում, բայց խնդրում ենք, որ այնպես անի, որ մեր երկրում օրենքները գործեն։ Մեր պայքարը կայանում է նրանում, որպեսզի մեր երկրում օրենքները գործեն, որ ոչ թե հաստավիզ անձերը, ածական անուններով տղերքը լուծեն խնդիրները, այլ՝ օրենքները»,- ասաց նա։

Հայաստանում օրենքների ոչ լիարժեք գործելը հաշմանդամ թոշակառուն կապում է կառավարության աշխատանքի հետ. «Սերժ Սարգսյանը մեզ ընտրությունից առաջ խոստանում էր ապահով երկիր, ինքը ապահով երկիր ստեղծում է, բայց կառավարությունը, ժողովրդական լեզվով ասած, քցում ա: Որ հարցնում ես, ասում են՝ փող չկա: Եթե փող չկա, 131 դեպուտատ 2-3 միլինոնանոց ազգի համար ինչի՞ ես պահում, եղբայր»,- ասաց Սեյրան Սարգսյանը:

Նախկին օդաչուի խոսքով, մինչեւ 2006 թվականը իրենք որոշակի գումար ստացել են: «Երբ Սերժ Սարգսյանը դեռ վարչապետ էր, ինքը ազդեց այդ գործի վրա, եւ «Հայկական ավիաուղիներին» պատկանող հողերը, որոնք գտնվում են Սեւանում, կեսը ծախեցին, եւ մեզ վճարեցին: Դրանից հետո մենք ոչ մի բան չենք ստացել, հիմա նույն քայլն են անում, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հաշմանդամ օդաչուները պահանջում են փոխհատուցել իրենց առողջությանը հասցված վնասը: Նրանք աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություններ, որը գործատուն պետք է փոխհատուցեր, սակայն նրանց 2006-ից ոչ մի փոխհատուցում չի տրվել, գումարը կազմում է 570 մլն դրամ: Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերությունը «Հայկական ավիաուղիները» ձեռք բերելուց հետո այդ ընկերության իրավահաջորդ չի ճանաչվել։ Մինչեւ 2004 թվականը, լուծարվող կազմակերպությունների դեպքում երբ իրավահաջորդ չէր լինում, պետությունը փոխհատուցում էր այդ գումարները: Սակայն 2004-ից հետո կատարված օրենսդրական փոփոխությամբ պետությունն այդ պարտավորությունը չունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ