News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ալաբամա նահանգից ամերիկյան ընտանիքը բռնել է 4,57 մետր երկարությամբ եւ 458, 81 կգ կշռող նահանգի պատմության մեջ ամենամեծ կոկորդիլոսին:

Գիշատչին հաջողվել է բռնել որսի ժամանակ, որին մասնակցել է 5 մարդուց բաղկացած ընտանիքը:

Ինչպես պատմել է Մենդին, միայն ցամաքում են նրանք հասկացել, կենդանու մեծության իրական չափերը:

Կոկորդիլոսները այս նահանգի միակ վտանգավոր կենդանիներն են, որոնց թույլատրվում է որսալ: Ըստ կանոնների՝ այն գտնելուց հետո անհրաժեշտ է կշռել: Կենդանու պարամետրերն ուսումնասիրելուց հետո հայտնի է դարձել, որ այն ճանաչվել է Ալաբամայի ամենախոշոր կոկորդիլոսը: 

Նախկինում աշխարհի ամենամեծ կոկորդիլոս էր համարվում 2007թ. Տեխասում հայտնաբերված 4,22 մետր երկարությամբ եւ 400 կգ կշռով գիշատիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ