Օգոստոսի 20-ին, ժամը 22.20-ին, Երեւանի Այվազովսկու եւ Տիտոգրադյան փողոցների խաչմերուկի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա եւ «Հունդայի» ավտոբուս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Օպել»-ի ուղեւորը եւ ավտոբուսի 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: