News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2014թ. առաձին կիսամյակում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը աճել է  42%-ով: Այս մասին օգոստոսի 21-ին ՀՀ կառավարությունում հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ըստ նրա՝ դրական տենդենց է նկատվում զբոսաշրջային այցերի ոլորտում:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները զարգանում են, եւ մենք, իհարկե, կաջակցենք այդ միտմանը: Մեր այցը բարեկամական Հայաստան հենց այդ նպատակին է ծառայում», - հայտարարել է Ղարիբաշվիլին:

Նա Հովիկ Աբրահամյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ուրախություն հայտնել Հայաստան այցի կապակցությամբ, որի հետ Վրաստանը կապված է բազմադարյա բարիդրացիական կապերով: Վրաստանի վարչապետը նաեւ նշել է երկկողմ կապերի աշխուժացման կարեւորությունը ոչ միայն բարձր մակարդակով, այլեւ՝ միջգերատեսչական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ