News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մի քանի տարի առաջ Արագածոտնի մարզի Ավան համայնքով անցնող Ամբերդ գետի վրա Իրանի քաղաքացին ՀԷԿ է կառուցել, ինչի հետեւանքով համայնքի վեց գյուղերը զրկվել են ոռոգման ջրից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, NEWS.am-ին ասացին համայնքի բնակիչները, որոնք Կառավարություն էին գնացել՝  իրենց բողոքը ներկայացնող նամակ հանձնելու վարչապետին:

 «Մարզից օգնություն չստանալով՝ ստիպված մի քանի հոգով եկել, հասել ենք վարչապետի մոտ: Վարչապետի անունով նամակ ենք բերել եւ ուզում ենք, որ վարչապետը մեր գյուղացիներին ընդունի»,- NEWS.am-ին ասաց Ավան գյուղի բնակիչ Սարգիս Արշակյանը:

Գյուղացիների խոսքով՝ եթե վարչապետը  պատրաստակամություն հայտնի ընդունել իրենց, իրենք պատրաստ են ամբողջ գյուղով ոտքով հասնել Երեւան:

«6 տարի առաջ առանց գյուղի բնակիչների գիտության գյուղապետը կառուցելու համար թույլտվության թուղթ էր տվել մի պարսիկի, որը եկել, մեր սարերում ԳԷՍ է կառուցել, հիմա պարսիկը ԳԷՍ-ը աշխատացնում է, որի հետեւանքով ջուրը չի հասնում մեր դաշտերին, մեր անասուններին»,- վրդովված ասաց Սարգիս Արշակյանը:

Գյուղացիները նշեցին, որ սա առաջին անգամը չէ, որ իրենք բողոքում են, սակայն ոչինչ չի փոխվել։

«Բողոքել ենք մարզպետին, տեղական իշխանություններին, ոչ մի օգնություն չենք ստանում: Մարզպետն ասում է՝ կգամ, լավ կլինի, բայց ոչ մի օգնություն չկա: Անցյալ տարի եկանք, Գյումրի-Երեւան տռասան փակեցինք, էլ միլիցիայի պետ, էլ բան, թե՝ գնանք պարսիկի մոտ, պայմանավորվենք, կլուծենք, բայց ոչ մի լուծում չեղավ, ոչ մի օգուտ չեղավ»,- դժգոհեցին գյուղացիները:

Ավանի գյուղապետ Գևորգ Գալստյանը, սակայն, հերքում է գյուղացիների պնդումները, թե ջրամատակարարման խնդիրների պատճառը ՀԷԿ-ն է։

 «Այդ մարդիկ պետք է, չէ՞, մեկին մեղավոր գտնեն: Իրականում ջրամատակարարման խնդիրը կապված է գետի ջրի մակարդակի նվազեցման հետ, այլ ոչ թե պարսիկի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը՝ նշելով, որ այսօր ժամը 17։00-ին նախատեսվում է այս հարցով հանդիպում Արագածոտնի մարզպետի հետ։

«Մտածում ենք՝ կողքի 7000 բնակիչ ունեցող Բյուրական գյուղի հետ պայմանավորվել, շաբաթվա կեսը մեր գյուղը օգտագործի ջուրը, մյուս կեսը՝ իրենք»,-  ասաց Գեւորգ Գալստյանը։

Գյուղացիները, սակայն, այլեւս մտադիր չեն հանդուրժել այս վիճակը։ Անցած տարի նրանք փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին, եւ հիմա էլ պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել, եթե հարցին վերջնական լուծում չտրվի։

«Հիմա վերջնականապես այդ հարցը պետք է լուծվի, էդ պարսիկը, որ եկել է, տիրում է, մի օր գյուղը կտեղափոխի Պարսկաստան։ Պիտի տիրություն անեն, թող լիճ սարքեն, ինչ ուզում են՝ անեն: Մենք պահանջում ենք, որ փրկեն մեր գյուղը»,- ասաց Սարգիս Արշակյանը։

Նշենք, որ ըստ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների՝ «Ամբերդ ՀԷԿ»-ի հիմնադիրներն են ԻԻՀ քաղաքացի Փավրիզ Նոսրաթի Ալամդարը եւ ՀՀ քաղաքացի Գուրգեն Հակոբյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ