News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀԱՄԱՍ-ի գրոհայինները հայտարարել են, որ Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում Իսրայելի ավիահարվածների հետեւանքով զոհվել են խմբավորման երեք պարագլուխներ, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Ըստ թերթի՝ սպանվել են Մուհամեդ Աբու Շամալան, Մուհամեդ Բարհումը եւ Ռաեդ Աթարը: Օգոստոսի 21-ի գիշերը Իսրայելի հարձակման զոհ է դարձել ութ պաղեստինցի: Ռաֆահում հրեական պետության ՌՕՈՒ-ի հարվածների արդյունքում ամբողջությամբ ավերվել է բնակելի քառահարկ մի շենք:

«ՌաեդԱթարը Իսրայելի տարածքում կազմակերպել էր գրոհայինների ահաբեկչական հարձակումներ, ինչպես նաեւ պատանդների առեւանգում, մասնավորապես՝ զինվոր Գիլադ Շալիթի առեւանգումը: Մուհամեդ Աբու Շամալան նույնպես կազմակերպել է տասնյակ ահաբեկչություններ», — ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում թերթը:

Նախկինի պես անհայտ է ՀԱՄԱՍ-ի եւս մեկ ռազմական առաջնորդի՝ Մուհամեդ Դեյֆի ճակատագիրը: Օգոստոսի 20-ին օդային հարվածի հետեւանքով զոհվել են նրա կինն ու նորածին երեխան: Ենթադրվում է, որ Դեյֆին հաջողվել է փրկվել:

«Անխորտակելի ժայռ» գործողությունը, որն Իսրայելն սկսել է Գազայի հատվածում՝ հուլիսի 7-ից, խլել է 2 հազար պաղեստինցու եւ 70 իսրայելցու կյանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ