News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

1992-1994թթ. Իռլանդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ալբերտ Ռեյնոլդսը վախճանվել է 81 տարելան հասակում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Ռեյնոլդսը ծնվել էր 1932 թ.՝ Ռոսքոմոն կոմսությունում: Նրա շատ գործընկերներ նշել են, որ  նախկին վարչապետի ամենամեծ ձեռքբերումը Հյուսիսային Իռլանդիայում իրադրության կայունացումն էր եւ Իռլանդիայի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունների բարելավումը: 

«Նրա վճռականությունը հնարավոր էր դարձնում անհնարինը»,- ասվում է Իռլանդիայի Լեյբորիստական կուսակցության հայտարարությունում:

Ռեյնոլդսը Իռլանդիայի խորհրդարանի պատգամավոր էր դարձել 1977 թ.: 1982 թ. նշանակվել էր արդյունաբերության նախարար:  1988 -1991 թթ. զբաղեցրել էր Իռլանդիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: 1994 թ. լքել էր վարչապետի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ