News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը «նորմալ» է ընդունել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի առաջարկը՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Արցախյան պատերազմի մասնակիցների գերեզմանները Ծիծեռնակաբերդ հուշահամալիրից Եռաբլուր պանթեոն տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայրիկյանը:

«Նորմալ մարդը ո՞նց կարող է վատ ընդունել իմ առաջարկը: Վարչապետն ասաց, որ կքննարկի այս առաջարկը, բայց ինքն էլ նորմալ ընդունեց: Ցեղասպանության հուշարձանը պետք է լինի ցեղապսանության հուշարձան: Բոլորն են ինձ հետ համակարծիք, միայն Մովսես Գորգիսյանի կինն է ինչ-որ դիտարկումներ արել, կին է, թող խոսի էլի: Մովսեսն իմ գաղափարակիցն է եղել, միշտ էլ կմնա»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ինքը վարչապետի հետ հանդիպման էր գնացել՝ միայն այս հարցը քննարկելու համար:

Նշենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասել էր, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կայցելեն այլ պետությունների բարձրաստիճան անձինք եւ ղեկավարներ, եւ հակամարտության մասնակիցների գերեզմանների առկայությունը կարող է սխալ ընկալվել:  Ըստ Հայրիկյանի՝ օտարերկրացի հյուրերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե հուշահամալիրը նվիրված է ոչ թե 1915 թ. Թուրքիայի կառավարության իրականացրած Ցեղասպանության զոհերին, այլ իբրեւ թե հայ-թուրքական հակամարտության զոհերի հիշատակին, ինչպես որ փորձում են ներկայացնել ողբերգական իրադարձությունները թուրքական իշխանությունները:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Ամենաշատ