News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կաշխատի, որ «Օրինաց Երկիր» կուսակցության եւ Ագրարային համալսարանի միջեւ ծագած վեճը չխոչընդոտի սեպտեմբերի 1-ից համալսարանում սկսվող դասապրոցեսը։ Այս մասին NEWS.am-ին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ աշխատանքները, դատական գործընթացը, որն իրականացվում է ՕԵԿ-Ագրարային համալսարան վեճի հետ կապված, չխոչընդոտի ուսումնական նորմալ գործընթացը, կամ նվազագույնի հասցնենք վնասները, մինչեւ դատարանի վճիռը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

 Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Ագրարային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը ասել էր, որ շինարարությունը, որն իրականացվում է Ագրարային համալսարանի տարածքում, խոչընդոտելու է սեպտեմբերին սկսվող դասերը, քանի որ հենց շինհրապարակում է գտնվում գյուղմեքենաների սրահ-լաբորատորիան:

Նշենք, որ վիճահարույց տարածքը 2006թ. օգոստոսին քաղաքապետի որոշմամբ ճանաչվել է պետական սեփականություն, իսկ ՀՀ կառավարության՝ 2006թ. դեկտեմբերի որոշմամբ՝ անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է Ագրարային համալսարանին: Ագրարային համալսարանի տնօրինությունը պնդում է, որ քաղաքապետի որոշման մասին, որով համալսարանի տարածքը հանձնվել է ՕԵԿ-ին, իրենք միայն այս տարի են իմացել. տարածքի՝ իրենց ունեցած հատակագծում վիճելի տարածքը Ագրարային համալսարանին է պատկանում։  Վիճելի տարածքում «Օրինաց Երկիր» կուսակցությունը ցանկանում է դահլիճ կառուցել: Կուսակցության անդամները վստահեցնում են, որ իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում: Կողմերը դիմել են դատարան, որը մինչեւ վերջնական վճիռ կայացնելը որոշում է կայացրել՝ ՕԵԿ-ին թույլատրել վերականգնել Տերյան 74 հասցեում գտնվող շինության տանիքը՝ միաժամանակ չթույլատրելով նրան որեւէ այլ շինարարական աշխատանք կատարել հասցեում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ