News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում այս տարի ամառն առանձնահատուկ է: Նույնիսկ տեղի բնակիչներն են այդ զգում: Ամեն ինչ փոքր-ինչ տարօրինակ, փոքր-ինչ արտասովոր եւ բացարձակ տարբեր է թվում: Շոգ է: Ոչ թե «նորմալ» շոգ, այլ այն աստիճան անտանելի չոր ու տապ, որ նույնիսկ շարժվելն անհնար է: Այս մասին կալիֆորնիական «Glendale News-Press» պարբերականում գրում է Լոս Անջելեսից լրագրող Լիանա Աղաջանյանը:

Ըստ նրա, արեւը ցամաքեցնում է բոլորի էներգիան, զրկում նույնիսկ տարրական աշխատանք կատարելու ունակությունից: Թեթեւություն պարգեւող միակ բանը պաղպաղակի եւ ձմերուկի անսահման քանակությունն է:

«Դրա դեմ պայքարելն անհնար է դարձել, բայց, ամեն դեպքում, այդ շոգը ոչնչով չի տարբերվում Լոս Անջելեսի շոգից: Բացառությամբ այն բանի, որ, ի տարբերություն Լոս Անջելեսի, այս քաղաքն անցանելի է հետիոտնի համար: Իսկ երբ քաղաքն անցանելի է հետիոտնի համար, հարկավոր է օգտվել առիթից: Օդորակիչով ավտոմեքենայում կամ շենքում նստելն աշխարհի այս հատվածում չի գործում, ամեն դեպքում՝ այնքան էլ չի համապատասխանում քաղաքի տրամադրությանը»,- գրել է լրագրողը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Այս տարվա մարտն ամենատաքն էր դիտարկումների ամբողջ պատմության մեջ
Անցած 12 ամիսը համարվում են նաև երբևէ գրանցված ամենաշոգ շրջանը...
Ամենաշատ