News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Իմրան Խանի հոդվածը, որը հրապարակվել է «PopMatters» ամսագրում:

Կովկասյան տարածաշրջանի պատմությունը լի է առասպելներով ու կախարդանքով: Պրոմեթեւսի հունական լեգենդը, որին Զեւսն այստեղ գամել էր՝ կրակն առեւանգելու համար պատժելու նպատակով, դարեր շարունակ հնչում է որպես ստեղծագործական ծարավի, հայտնագործությունների եւ գիտելիքների ձգտման ազդանշան:

Թեեւ Կովկասը պատերազմ է տեսել, դիկտատուրաներ ու շրջափակումներ, այն կարողացել է արվեստի ծաղկման վայր դառնալ՝ չնայած քաղաքական ցնցումներին:

Հայաստանի երաժշտությունը հիմնականում հնագույն արմատներ ունի՝ անգամ մինչեւ նախաքրիստոնեական ժամանակները: Կրոնական երաժշտությունից բաից՝ հայկական ժողովրդական երաժշտությունը որոշիչ տարր էր երկրի մշակույթի համար: Նրա ազգային գործիքը՝ դուդուկը, հայկական երաժշտական արվեստի խորհրդանիշ է դարձել, թերեւս, աշխարհում ամենանշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարմամբ:

Հայաստանի ավանդական ժողովրդական արվեստների պատմության խոշորագույն դեմքը Սայաթ-Նովան է՝ 18-րդ դարի երաժիշտ, ով ստեղծում էր սիրերգեր, որոնք հայ ժողովրդի ժառանգությունն են դարձել: Սայաթ-Նովայի կյանքը ներկայացվել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում (1969թ.), որտեղ նկարագրվում է պոետի կյանքը:

Փարաջանովի էզոթերիկ ֆիլմն ավելին է արել, քան պարզապես Հայաստանի պատմական ոչ միանշանակ դեմքի կյանքի լուսաբանում Արեւմուտքի հասարակությանը: Այն մարդկանց նաեւ ցույց է տվել հայկական ոգին, ինչը հնարավորություն է ընձեռել մշակույթը զգալ առավել հուզական, անմիջական եղանակով՝ երաժշտության, գեղանկարչության եւ գրականության միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ