News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Բրանդեյսի համալսարանի կերպարվեստի դասախոս Թալին Գրիգորը գրել է «Իրանական ժամանակակից արվեստը. Փողոցից՝ ստուդիա» գիրքը, որը լույս է ընծայվելու  հոկտեմբերի 3-ին, գրում է հայ-ամերիկյան «Asbarez» թերթը:

«Արվեստի աշխարհը վերջերս բուռն հետաքրքրություն տեսավ Իրանի ժամանակակից արվեստի նկատմամբ, սակայն ի՞նչն է հող նախապատրաստել Իրանի վառ գեղարվեստական ասպարեզի համար: Սա առաջին համապարփակ գիրքն է Իրանի  արվեստի եւ տեսողական մշակույթի մասին՝  1979 թ. հեղափոխությունից հետո: Երեք մասից բաղկացած գիրքը ընդգրկում է  պաշտոնական մշակույթը, հովանավորվել է ԻԻՀ-ի կողմից, այն ներկայացնում է ավանգարդ արվեստի մշակույթը, որն ստեղծվում է արվեստանոցում եւ ներակայացվում ցուցահանդեսներում եւ թանգարաններում, եւ Իրանի սփյուռքի արվեստը՝ արեւմտյան մշակույթի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ