News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի կանաչ գոտիների աստիճանական ընդլայնման համատեքստում 2014թ. գարնանը Երեւանի վարչական շրջաններում տնկվել է շուրջ 30 000 ծառ ու թուփ, ընդ որում, 18 500 ծառ տնկվել է ընթացիկ տարվա ծրագրով՝ ոռոգման ցանցերով համալրված տարածքներում. 10 000 տնկի` «Փարոս» անտառ-պուրակում, 3 000-ը`Եռաբլուրում, 2 000-ը` Նոր Նորքի երկրորդ զանգվածի նորաստեղծ պուրակում, 1000-ը՝ «Հաղթանակ» զբոսայգում եւ 2 500 տնկի` Լենինգրադյան–Իսակով նորաստեղծ ճանապարհի երկայնքով, որտեղ նույնպես ոռոգման նոր ցանց է անցկացվել:

Բացի այդ, ճանապարհահատվածից 22 կմ ընդհանուր երկարությամբ ոռոգման նոր համակարգեր են անցկացվել նաեւ Բաբաջանյան, Օգանով, Գրիբոյեդով, Վաղարշյան, Ահարոնյան, Միկոյան, Պ. Սեւակ փողոցներում: Դրա շնորհիվ ծառերի միջին կպչողականությունը հասել է 70-75 տոկոսի:

Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում տնկվել է շուրջ 2 միլիոն 200 հազար ծաղկասածիլ, կրապատվել է 39 000, էտման է ենթարկվել 22 000 ծառ, բուժվել է 28 000 ծառ եւ թուփ։ 4,5 հա-ում ստեղծվել են  նոր սիզամարգեր, տեղադրվել է 105 գեղարվեստական կոմպոզիցիա։ Այժմ ընթացքում է աշնանային ծառատունկի նախապատրաստական փուլը:

Տպել
Ամենաշատ