News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանից 37-ամյա Արգիշտի Կիվիրյանը, ով հին Երեւանի ակտիվ պաշտպաններից է, ինչպես նաեւ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարի ակտիվ մասնակիցներից, հաղթել է  «Կովկասի հերոս-2013» մրցույթում՝ ստանալով  26,280 ձայն կամ ընդհանուր ձայների 51,56% -ը:

Երկրորդ տեղում է թալիշ քաղաքական ակտիվիստ, «Թալիշի ձայն» թերթի նախկին գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովը Ադրբեջանից, որը հավաքել է 23,445 ձայն կամ 46%:

Երրորդ տեղում է «Իրավական լուսավորության հասարակություն» ՀԿ-ի նախագահ Ինթիգամ Ալիեւն Ադրբեջանից, որը 380 ձայն է ստացել:

Մրցույթին ներկայացված էին յոթ թեկնածուներ: Թեկնածությունները օգտատերերը ներկայացրել էին տարվա ընթացքում:

«Կավկազսկի ուզել»-ի ընտրած թեկնածուների ցուցակում ընդգրկված էին լրագրող Արգիշտի Կիվիրյանը, քաղաքական ակտիվիստ Գիլալ Մամեդովը, իրավապաշտպան Ինթիգամ Ալիեւը, լրագրող Գեղամ Բաղդասարյանը, լրագրող Ինալ Խաշիգը,  իրավապաշտպան Լիրա Կոզաեւա-Ցխովրեբովան, Վրաստանի օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ