News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Bank of America-ն համաձայնվել է մոտ 17 մլրդ դոլար գումար վճարել ֆինանսական ճգնաժամից առաջ ռիսկային հիփոթեքային արժեթղթերի վաճառքում մեղադրանքները հարթելու համար, հաղորդում է Gazeta.ru-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

Սա դաշնային կառավարության եւ մասնավոր ընկերության միջեւ հակամարտության կարգավորման՝ պատմության մեջ ամենախոշոր տուգանքն էր:

Տուգանքի մի մասը կուղղորդվի Արդարադատության վարչություն եւ ամերիկյան մի քանի նահանգների իշխանություններին, մի մասն էլ կվճարվի՝ որպես տուժած տան սեփականատերերի փոխհատուցում:

Բանկի բաժնետոմսերը բացվել են այս նորության ֆոնին՝ աճուրդը սկսելուց 15 րոպե անց մեկ արժեթղթի դիմաց ավելանալով 1,4%-ով մինչեւ 15,74 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ