News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնագետների խումբը, որը զբաղվում է Լեհաստանի ափերին խորտակված հնագույն նավի հետազոտությամբ, «Selters» մակագրությամբ գերմանական կավե շիշ է հայտնաբերել: Նախնական տվյալներով՝ ինքնատիպ գտածոն շուրջ 200 տարեկան է եւ, որ ամենից հետաքրքիրն է, շշի պարունակությունը դեռեւս պիտանի է: Այս մասին գրում է Independent-ը:

Գդանսկի ծոցի շրջակայքում աշխատող հնագետների խոսքով, շշի պարունակությունը ջրի, օղու եւ ջինի խառնուրդ է: Խմիչքը 14% ալկոհոլ է պարունակում:

Մասնագետներն ասում են, որ 200-ամյա ալկոհոլային խմիչքը, ամենայն հավանականությամբ, կարելի է խմել՝ չվախենալով թունավորումից, բայց «այն այդքան էլ լավ հոտ չունի»: Vesti.ru-ի փոխանցմամբ, ըմպելիքի պահպանմանը նպաստել են Գդանսկի ծոցի հատակում տիրող ցուրտն ու մթությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ