News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր Ջոն ՄաքՔեյնը անհանգստացած է այն փաստով, որ Վրաստանի կառավարությունը, ուկրաինական իրադարձություններով պայմանավորված, ավելի խիստ դիրքորոշում չի զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին նա հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ին տրված հարազրույցում:

«Ես մտավախություն ունեմ, որ Վրաստանը կմերձենա Ռուսաստանի հետ: Կառավարությունը չի դատապարտել Արեւելյան Ուկրաինայում Պուտինի գործողությունները: Սա անհնար է պատկերացնել, սա ինձ համար անընդունելի է», - ՄաքՔեյնին մեջբերում է «Վրաստան Online»-ը:

Սենատորը խոսել է նաեւ Վրաստանում իրավական գործընթացների մասին: Նաքեյնը հիասթափված է իշխանությունների գործողություններով, եւ ըստ նրա, այդ գործընթացները կազդեն վրաց-ամերիկյան հարաբերությունների վրա:

«Ես հիասթափված եմ: Նոր կառավարությունը ինձ համոզել է, որ անցյալը հետեւում կթողնի: Վրաստանը տետեսական եւ ժողովրդավարության ոլորտներում շատ երկար ճանապարհ է անցել, ազատ եւ արդար ընտրություններ է անցկացրել, եւ այժմ այդ գործողությունները հիասթափեցնում են: Դրանք ազդում են Ամերիկայի եւ Վրաստանի հարաբերությունների վրա», - հայտարարել է ՄաքՔեյնը:

Ամերիկացի սենատորը Ուկրաինայի գործընթացները կապում է Ամերիկայի արտաքին քաղաքականության պարտության հետ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը ամեն ինչ կանի Ուկրաինային հաջողության հասնելու բոլոր փորձերը խանգարելու համար:

Մաքեյնը ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պետք է «իսկական պատժամիջոցներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ