News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել, թե ինչու է հրաժարվել քրգործ հարուցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ Շանթ Հարությունյանի եւ մյուսների քրեական գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանի` դատարանում կատարած հայտարարությունների հիման վրա:

«Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի հաղորդումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը դեռեւս 2013թ. նոյեմբերին գրավոր դիմել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ստացված տեղեկատվության առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր: Ձեռնարկված գործողությունների, ստացված բացատրությունների, ձեռք բերված տեղեկությունների վերլուծությամբ հերքվել է Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության պետի եւ նրա ենթակաների կողմից ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելու հանգամանքը:

2013թ. նոյեմբերի 14-ին քրեական գործ հարուցելը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառով: Որոշման օրինակներն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են կողմերին, այդ թվում` Շ.Հարությունյանին եւ Վ.Վարդանյանին, բացատրվել է բողոքարկման կարգը, սակայն սահմանված ժամկետներում այն չի բողոքարկվել:

Նույն անձանց կողմից նույն դեպքի վերաբերյալ կրկին կատարած նույնաբովանդակ հայտարարությունների հիման վրա քրեական գործ հարուցելու հարցի կրկնակի քննարկման ընթացակարգ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ