News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի իրավիճակը Երեւանին կատարյալ հնարավորություն է տալիս շահել արեւմտյան ապրանքների դեմ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Macro-Advisory» (Մոսկվա) խորհրդատվական ընկերության համահիմնադիր, ամերիկացի փորձագետ Քրիս Ուիֆերը:

Նրա խոսքով՝ Կրեմլը շատ է ցանկանում, որպեսզի Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի եւ չշեղվի դեպի Եվրոպա: Եղանակներից մեկը հայկական ապրանքների ներկրումն է: Ռուսաստանը կսկսի ակտիվորեն ապրանքներ ներկրել ԱՊՀ նաեւ այլ երկրներից՝ նպատակ ունենալով, այսպես ասած, «տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները համախմբել մերձավոր հարեւանների հետ»:

«Նման քաղաքականություն կկիրառվի կամ արդեն կիրառվում է այն պետությունների հանդեպ, որոնց հետ Ռուսաստանը ցանկանում է ամրապնդել տնտեսական կապերը՝ ներառյալ խոշոր զարգացող տնտեսությունները: Քաղաքականության մաս կարող ենք համարել ապրանքների ներմուծումը Լատինական Ամերիկայի երկրներից»,- նշեց վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ նման ռազմավարության պատճառներից մեկն այն փաստն է, որ Ռուսաստանն իր պարենային ինքնաբավությունը կարող է լրջորեն ամրապնդել լավագույն դեպքում մի քանի տարի հետո: «Ավելի քան 20 տարի ռուսական արդյունաբերությունը տառապում էր ներդրումների պակասից եւ կադրերի արտահոսքից: Կան նաեւ համակարգային խնդիրների, այդ թվում՝ արդյունավետության, դրանք արագ լուծել չի հաջողվում»,- պարզաբանեց Ուիֆերը:

Այդ պատճառով, ըստ փորձագետի, Մոսկվան փորձում է շահել իր մատակարարների ընտրության գործընթացից: Ռուսական շուկայում նոր հեռանկարներ կբացվեն Ռուսաստանի համար վստահելի մատակարարների համար Եվրասիական միության երկրներից եւ ՌԴ շահերի գոտու այլ պետություններից:

«Սա չի փոխում տեղական ագրոարդյունաբերության եւ սննդի արդյունաբերության զարգացման նկատմամբ ուշադրությունը, որտեղ կառավարությունը կփորձի նոր ներդրումներ գրավել: Նախագահ Պուտինը տարիներ առաջ հայտարարում էր, որ Ռուսաստանը պետք է բարձրացնի ինքնաբավությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունն ու բժշկությունը: Արդի ճգնաժամային իրավիճակը Ռուսաստանի կառավարությունը փորձում է լավագույնս օգտագործել՝ որպես փաստարկ անհրաժեշտ ներդրումները գրավելու համար»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ